ermenihaber.am: Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել։