19:15- Կորանվիրուսի դեմ ամենահեռանկարային համարվող Ռեմդեսիվիր դեղամիջոցի փորձարկումները ձախողվեցին։
Դեղամիջոցը չստացող հիվանդների 13 տոկոսն է մահացել, իսկ ռեմդիսիվիրով բուժում ստացածների շրջանում մահացությունները կազմել են 14 տոկոս, որին ավելացել են նաև այլ կողմնակի բարդացումներ, որոնց պատճառով էլ փորձարկումները դադարեցվել են։ |The Guardian|
19:12- Երեկ Օքսֆորդի համալսարանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա։ 2 կամավոր ստացել է առաջին ներարկումները: Ընդհանուր առմամբ փորձարկումներ կարվեն 1 100 հոգու վրա։
18:50- Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ամենացածր գինն առաջարկող ավիաընկերությունը՝ «Wizz Air»-ը, մայիսի 1-ից կվերսկսի թռիչքները Վիեննայից: Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ թռիչքները կվերսկսվեն 20 ուղղություններով, ներառյալ՝ Միլան, Թել Ավիվ և Վալենսիա: |aysor.am|
16։58-Աշխատանքը կորցրած 350 000 քաղաքացի 6 ամսվա ընթացքում 1200 լարի ֆինանսական օգնություն կստանա՝ ամսական 200 լարի: Իսկ 2021 թ․-ից Վրաստանի բոլոր թոշակառուների կենսաթոշակը կավելանա 20 լարիով, 70-ից բարձր անձանց թոշակը՝ 25 լարիով:[Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] |aliq.ge|
15։55- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 24-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
👉Վարակակիրների թիվն ավելացել է 1.168-ով
Ընդհանուր՝ 88.192
👉Մահացածների թիվն ավելացել է 93-ով
Ընդհանուր՝ 5.574
👉Ծանր վիճակում է գտնվում 3.121 անձ
👉Ապաքինվածների թիվն ավելացել է 1.749-ով
Ընդհանուր՝ 66.592
👉Մինչ այժմ թեստավորվել է 399․927 անձ։ [Իրանում ՀՀ դեսպանություն]
14։04- Թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կրկին կհետաձգվի: Այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին: |armenpress.am|
13։47- Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 68622
Նոր դեպքեր- 5849
Առողջացածներ – 5568
Մահվան ելքեր – 615
|стопкоронавирус.рф|
12։01- Ըստ անկացվող հետազոտությունների նախնական տվյալների նահանգի բնակիչների 13․9 տոկոսի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել։ Հետազոտությանն այս պահի դրությամբ մասնակցել է 3 000 մարդ նահանգի տարբեր բնակավայրերից։ [Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմո] |cnbc.com|
11։59-Հանրապետականների ու դեմոկրատների 2 շաբաթյա բանակցություններն ի վերջո ավարտվեցին, ու երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց 484 միլիարդ դոլարի աջակցության ծրագիր, որը կուղղվի փոքր տնտեսվարողներին ու հիվանդանոցներին։ |politico.com|
11։56-Կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ ԱՀԿ-ն կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն ունի։ ԱՄՆ-ն կարող է երբեք չվերսկսել ԱՀԿ ֆինանսավորումը ու փոխարենը այլ կազմակերպություն ստեղծել։ [ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեո] |Reuters|
11։45- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, պատրաստվում է վերադառնալ աշխատանքի ապրիլի 27-ին: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ջոնսոնն արդեն կանցկացնի կառավարության նիստերը: |armenpress.am|
11։43- Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով 103 հազար 300 մարդ արդեն հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցներից: Գերմանիայում վարակվածների ընդհանուր թիվը 153 հազար 129 է, որի զգալի մասը՝ 103 հազար 300-ն ապաքինվել է: Մահացության ցուցանիշը կազմում է 5 հազար 575: |armenpress.am|
11։26- Ալբանիայի խորհրդարանը երկարեցրել է երկրում տցված արտակարգ դրությունը մինչև հունիսի 23-ը։ |albaniandailynews.com|
11։06- Կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է Փարիզում կայանալիք Եվրոպայի թեթև ատլետիկայի առաջնությունը։ |european-athletics.org|
10։42- Մոսկվայում սուր ռեսպիրատոր ախտանիշներով բոլոր հիվանդները պարտադիր կերպով պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն։ [Սոցիալական զարգացման հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիան Ռակովա]|izi.ru|
10։ 30- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների
Հաստատված դեպքեր – 431
Առողջացածներ – 114
Մահեր – 5
|stopcov.ge|
10։24- Թեոդորոս Ռուզվելթ ռազմանավի ողջ անձնակազմի թեստովարման արդյունքում 840 հոգու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 4 098 թեստ բացական էր։
4 հոգի այժմ բուժում է անցնում ռազմածովային հոսպիտալում, 88 հոգի արդեն բուժվել է, վերակենդանացման բաժնում բուժվող չկա, մի հոգի մահացել է։ [ԱՄՆ ռազմածովային ծառայություն]
10։23- Սխալներ մի գործեք։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Հիմա ժամանակը չէ հանգստանալու ու ինքնախաբկանքի համար։ Վարակը շարունակում է լինել ծայրահեղ վտանգավոր։ [ԱՀԿ գկխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]