Ուկրաինացի ազգայնականները բողոքի ակցիա են իրականացրել Պյոտր Պորոշենկոյի տան դիմաց՝ պահանջելով բանտարկել նրան |tert.am|

tert.am։ Ուկրաինացի ազգայնականները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Կիևում գտնվող տան դիմաց, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ: Ակցիայի մասնակիցները պարզել են Ուկրաինայի պետական դրոշները և հայրենասիրական երգերի ներքո նախկին նախագահի տան ուղղությամբ նետել են վառվող ճայթրուկներ՝ բղավելով «Պորոշենկոն պետք է բանտ նստի»:

Ակցիայի կազմակերպիչը «Հանրային վերահսկողություն, ազնիվ երկիր» հասարակական կազմակերպությունն է, որի ղեկավար Վլադիսլավ Լիտվինչուկը հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են հետաքննել Պորոշենկոյի մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.