Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցողներին համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար. նոր նախագիծ

Պաշտպանության նախարարությունն (ՊՆ) առաջարկում է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձանց համարել ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց ներգրավվել մարտական հերթապահությանը՝ հանելով նրանց նկատմամբ կիրառվող այս սահմանափակումը:

Նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ»,- հայտնել է ՊՆ-ն:

Նախարարության հաղորդմամբ՝ 2018թ. ապրիլի 12-ից հետո անցկացված զորակոչերը ցույց են տվել, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով:

Ըստ ՊՆ-ի՝ սա բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա: Իսկ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց նկատմամբ նույն հարթության մեջ կիրառվող սահմանափակումը համարժեք չէ նրանց հնարավորություններին:

Արդյունքում՝ սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը նախատեսվել էր բացառապես թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց հետ նույն կետում սահմանված լինելու պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.