Սահակաշվիլին հրաժարվել Է Ռադայի ընտրություններին մասնակցել Կլիչկոյի հետ միասին. «Ուկրաինսկայա պրավդա» |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից:

Այդ մասին հունիսի 7-ին հայտնել Է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Վիտալի Կլիչկոյի՝ ընտրություններին «Ուդառ» կուսակցության հետ միասին գնալու առաջարկից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կլիչկոն նույնպես մեկնաբանել Է Սահակաշվիլիի մերժումը եւ նշել, որ իր քաղաքական պլանները չի փոխում: «Սահակաշվիլիի հետ մեր միության վերաբերյալ նորությունները Facebook-ում կարդում եմ առանց Էմոցիաների: Ես արել եմ իմ քայլը… Ես քաղաքական պլանները չեմ փոխում»,- գրել Է Կլիչկոն Facebook-ի Էջում:

 Նրա կարծիքով՝ «խորհրդարան պետք Է անցնեն հնարավորինս շատ դեմոկրատական ուժեր… արժանավորներն ու նրանք, ովքեր պատրաստ են պայքարել հանուն հաջողակ Ուկրաինայի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.