Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությանը |tert.am|

tert.am: Ուզբեկստանի Սենատը մայիսի 11-ին տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հաստատող որոշում է ընդունել: Այս մասին «ՌԻԱ  Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի տեղեկատվական ծառայությունից:

«Սենատորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս հարցով ընդունվել է Սենատի համապատասխան որոշումը»,-ասել է վերին պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է գործող 100 սենատորներից 91-ը, 71 պատգամավոր կողմ է արտահայտվել, 16-ը` դեմ, 4-ը ձեռնպահ է մնացել:

Ըստ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հաստատման կողմնակիցների՝ այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի արտաքին առևտրի և ներդրումային ծրագրերի ընդլայնմանը:

«ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակով Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այս կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների մասին և վերլուծության շնորհիվ ճիշտ եզրակացություններ անել»,-ասել է Սենատի ղեկավարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ռոսսելխոզնադզորը» չեղարկել է ԵԱՏՄ-ից տավարի մսի ներմուծման սահմանափակումները |tert.am|

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.