Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի ՀՀ ողջ տարածքում. դասընթաց է կազմակերպվում

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։

Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։

Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ:

Դասընթացի նպատակն է հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։

Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրակամացման մասին։

Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։

 Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաեւ մասնակցության պայմաններին եւ գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.