Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը |hetq.am|

hetq.am: Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը: 

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով:

Ս․Ալեքսանյանը Սիսում բիզնես գործունեությունը ծավալել է դեռեւս 2004թ.-ից: Հողի վարձակալության պայմանագիրը կնքվել է Ս. Ալեքսանյանի մոր՝ Աստղիկ Ղազարյանի անունով, 24 տարի ժամկետով։ Գյուղնշանակության հողամասը գործարարը վերածել է ձկնաբուծարանի։ 2011թ. հոկտեմբերին Ա․ Ղազարյանը հողատարածքը վարձակալության է հանձնել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, 10-ը տարի ժամկետով, ամսական 150 000 դրամով (2016թ. դեկտեմբերից պայմանագիրը վերակնքվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն արդեն լուծարվել է):

Հետաքննության մանրամասները կարդացեք այստեղ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես ասել եմ, որ «Մարտի 1»-ի հետ կապ չունեմ». Սամվել Ալեքսանյան |factor.am|

Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.