civilnet.am: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ գերիների փոխանակման՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքվ․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Մենք նախկինի պես հակված ենք գերության մեջ պահվող անձանց՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով Հայաստանի հետ փոխանակելու դիրքորոշմանը։ Դա հատկապես արդիական է համավարակի պայմաններում։ Սակայն, ցավոք, այդ հարցում Հայաստանից չենք տեսնում կառուցողականություն։ Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան»,- ասել է Հաջիևը։
2019-ի տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել էր գերիների փոխանակումից՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։