ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ 200 կազմակերպության գործունեությունը

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, իսկ հացի արտադրություններից մեկում աշխատակիցները չեն պահել սոցիալական հեռավորությունը, աշխատել են առանց դիմակների:

Արձանագրված խախտումների հիմքով մի շարք կազմակերպությունների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետատուն։

Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներն ու խախտումները նվազել են:

Նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը, որոնք անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք են ունեցել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ:

Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են:

Ստուգայցերը շարունակվելու են, խախտումների հիմքով կասեցումները՝ նույնպես: Կրկնախախտումներին կհետևեն ավելի խիստ պատժամիջոցներ:

 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.