tert.am: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության և իշխանության չարաշահման գործով հետաքննություն է սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ նրա զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) և 364-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահում)։
Գործի նյութերին, պարբերականի տվյալներով, կցվելու են հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք գերատեսչությանը փոխանցել է Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը։
Ավելին՝ tert.am-ում