Հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե երկու, այլ երեք կողմի միջև. Եգիպտոսում ՀՀ դեսպանության պատասխանը՝ Ադրբեջանին |armtimes.com|

armtimes.com: Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020 թվականի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»:

«Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի շրջանը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, որը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին Ռուսական Կայսրության կազմալուծման հետևանքով: Առաջին անկախ ադրբեջանական պետությունը երկու տարի է գոյատևել, որից հետո այն խորհրդայնացվել է 1920-ին:

Երկրորդ, գրառման մեջ չի խոսվում Ադրբեջանի ղեկավարության կողմից հարյուրավոր հայերի դեմ կազմակերպված դաժան կոտորածների մասին, ինչպես օրինակ Սումգայիթում և Կիրովաբադում 1988-ին, Բաքվում՝ 1990-ին:

Երրորդ, գրառումը նկարագրում է ԽՍՀՄ-ի առասպելական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերին և հայաստանցի կամավորներին Շուշիի ազատագրման պայքարում, որը տեղի է ունեցել 1992-ի մայիսին: Ինչպե՞ս կարող էր Խորհրդային Միությունը, որը գոյություն չուներ 1991-ից, օգնել ինչ-որ մեկին:

Ավելին՝ Armtimes.com-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.