Ադրբեջանը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է երկրի ռազմական գերատեսչությունը:

«Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել գիշերային ժամերին՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացրել են պայմանական հակառակորդին», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցած ամիս հայտնել էր լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին, որին մասնակցել են 800 զինծառայող, ներգրավված է եղել նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ:

Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը հատուկ զեկույցում շեշտել էր, որ Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», – փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.