Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում այսօր ժամը 11-ին նախատեսված նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր: 

Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից:

Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել: 

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Այսօր մեկնարկում է «դարի դատավարությունը». Սա դաս կլինի մնացածներին |lragir.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.