Հուլիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի, հայ-էմիրաթական բազմոլորտ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթեց իր հետագա գործունեության մեջ: