Բաքվի հակահայկական բնույթի հոդվածները շատ են լինելու, և սա իրականություն է. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները: Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից ներկայացվող հակահայ հոդվածներին:

«Հոդվածները շատ են, շատ են լինելու, և սա իրականություն է: Որևէ զարմանալու բան չկա, դրանց հետ առնչվում ենք ամեն օր, բազմաթիվ ձևաչափերով: Այդ գործընթացը չի սկսվել հիմա, չի ավարտվելու վաղը, սա իրականությունն է, այն է, ինչ մենք ունենք այս տարիների ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.