2021-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ

2021 թվականի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստ»-ի միջոցով:

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի չորս փուլով՝ մինչև 2023 թվականը:

Մինչև 2021-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստ»-ի միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝ կրկին չորս փուլով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը:

Եթե դիմումի հիման վրա սահմանված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի և կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով:

Այսպիսով, կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի երեք փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո՝ նախկինում նշանակված և կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով:

Բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:

Կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.