Մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ․ արձակվել է 6000 կրակոց. Արցախի ՊԲ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքից։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.