Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ներդրող Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին: Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին:

Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:
Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է:

Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

«Շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր: Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել»,- ասաց Տերտերյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.