tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձի ցանկությունը, գրում է ria.ru-ն։
Ինչպես հաղորդել Է Վոլինի մարզի ազգային ոստիկանության ղեկավար Յուրի Կրոշկոն, ահաբեկիչն ընդհանուր պահանջներ է առաջ քաշել և հայտարարել համակարգից դժգոհության մասին: Մասնավորապես, նա պահանջել է, որ պետության ղեկավարը քաղաքացիներին կոչ անի դիտել «Երկրաբնակները» ֆիլմը։
«Կոչ եմ անում բոլորին դիտել 2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը»,-ասել է Զելենսկին Facebook-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում:
«Երկրաբնակները» ամերիկյան վավերագրական ֆիլմ է, որը պատմում է կենդանիների նկատմամբ մարդկանց դաժան վերաբերմունքի մասին։
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին» Zik հեռուստաալիքին հղումով հայտնել է, որ Ուկրաինայի Լուցկ քաղաքում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած տղամարդն ազատ է արձակել պատանդներին, դրանից հետո տեղում պայթյուն է որոտացել: