hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետներում փոփոխություններ են նախատեսվում։
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։
Այս նախագծի երկրորդ ընթերցումը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։
Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։
«Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։