Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:

Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը:  Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ  տվել է շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.