Amnesty International-ը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Amnesty International-ը, խստորեն դատապարտել է ադրբեջանական ընդդիմության դեմ պաշտոնական Բաքվի կողմից գործադրվող ճնշումները՝ կոչ անելով երկրի իշխանություններին վերջ տալ ընդդիմադիրների դեմ կիրառվող հալածանքներին։

«Ձերբակալությունների և ահաբեկումների վերջին ալիքը կարող է հանգեցնել Ադրբեջանի առանց այդ էլ պառակտված ընդդիմության վերջնական վերացմանը։ Հուլիսի 14-ին և 15-ին Բաքվի կենտրոնում կայացած ցույցից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել՝ հիմնականում ընդդիմության ակտիվիստներ և կողմնակիցներ», – նշում են Amnesty International-ի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ տան քաղաքական դրդապատճառ ունեցող քրեական հետապնդումներին, ահաբեկումներին և հաշվեհարդարներին, որոնց թիրախում են հայտնվում գործող վարչակազմի քաղաքական ընդդիմախոսները։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար կամայականորեն ենթարկվել են քրեական կամ վարչական պատասխանատվության, պետք է անհապաղ կերպով և առանց որևէ նախապայմանի ազատ արձակվեն», – նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.