Քրեակատարողական ծառայությունը միջնորդում է վերացնել Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բ/կ-ում թողնելու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու որոշումը։

Վարչական դատարանն այդ որոշումը կայացրել է մայիսի վերջին՝ բավարարելով նախկին նախագահ փաստաբան Արամ Օրբելյանի հայցադիմումը: Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես չի բացառել, որ կբողոքարկեն Վարչական դատարանի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ և կալանավորված է անցած տարվա հունիսի 25-ից:

Մայիսի 12-ին նախկին նախագահին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Այսօր մեկնարկում է «դարի դատավարությունը». Սա դաս կլինի մնացածներին |lragir.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.