Ադրբեջանը խզել է Boeing-ի հետ կնքված պայմանագիրը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը չեղարկել է ամերիկյան Boeing ընկերության հետ կնքված պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ մեկ միլիարդ դոլար էր կազմում: Այդ մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL)պաշտոնական ներկայացուցիչ Փաշա Քեսամանսկին:

Այս համաձայնագրով Ադրբեջանը նախատեսում էր Boeing 737 MAX մակնիշի տասը օդանավ գնել:

«Պայմանագիրը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով», – նշել է AZAL-ի ներկայացուցիչը:

Boeing 737 MAX օդանավերի շահագործումը ողջ աշխարհում դադարեցվել է Ինդոնեզիայում և Եթովպիայում տեղի ունեցած վթարներից հետո: Դրանց պատճառը, ըստ նախնական տվյալների, գործարանային խոտանն էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.