Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրած խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով արգելվել է Դիլիջանում, Իջևանում, Սևանում եւ Գյումրիում գործող մի շարք հյուրանոցների կողմից անձանց ընդունելությունը։ Այդ տնտեսավարողներն են՝ «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ, «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ, «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ, «Սուսան Խոջումյան» Ա/Ձ, «Գլաձոր համալիր» ՍՊԸ, «Խոլոդոկ» ՍՊԸ, «Աննա Գալուստյան» Ա/Ձ, «Նախագիծ-հենք» ՍՊԸ, «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ, «Արթ Բիլ» ՍՊԸ, «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հանգստյան այս շրջանում ԱԱՏՄ-ն առավել մեծ ուշադրության է առնում հյուրանոցները, հանգստյան տները։ Հայտնաբերված հիմնական խախտումներն առնչվում են ջերմաչափման, ախտահանման գործընթացներին եւ դրանց գրանցման մատյանների վարմանը, առկա չեն դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները և այլն: Մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են պարետի կողմից անվտանգության նկատառմամբ սահմանված կանոնների կետերի պահպանումը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տարվում է բացատրական աշխատանք, տրամադրվում է խորհրդատվություն, իսկ արձանագրությունն ուղարկվում է պարետին՝ կասեցման միջնորդությամբ։ Նպատակը մեկն է՝ կանխել COVID-19–ի տարածումը ՀՀ ողջ տարածքում։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն այսօր շարունակել է ուժեղացված ստուգայցերը։ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները Երևանում առանձնակի խախտումներ չեն արձանագրել։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգումներ իրականացրել են Դիլիջան և Իջևան քաղաքներում։ Ուսումնասիրությունն արվել է մի շարք ոլորտներում գործող տնտեսավարողների շրջանում։

Իսկ Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչների ստուգայցը Սևանում գործող հյուրանոցներում և հանգստյան տներում գրեթե բոլոր դեպքերում արձանագրել է ախտահանման աշխատանքների խախտումներ։ Ոչ բոլոր կազմակերպություններն են պատշաճ պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի 230-Ն որոշմամբ՝ նոր կանոններ են սահմանվել մասնավորապես հյուրանոցների մարզասրահներում եւ լողավազաններում անվտանգության պահպանման համար։ Մասնավորապես, յուրաքանչյուր մարզասարքի կողքին՝ տեսանելի վայրում, անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն։

Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել համավարակի տարածման նպատակով հաստատված նորմերը. չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.