ԱՄԷ-ն հայտարարում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումն ուղղված չէ Իրանի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ իր ինքնիշխան իրավունքն է բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները, ինչն իր հերթին ուղղված չէ Իրանի դեմ: «Մենք թույլ չենք տա միջամտել մեր որոշումներին», – երկուշաբթի օրը ասել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը։

Աբու Դաբիից այս հայտարարությունը հնչում է` ի պատասխան պաշտոնական Թեհրանի հերթական քննադատության:

Անցյալ շաբաթ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հետաձգել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերը: Այսպիսով ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին արաբական երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Իսրայելի հետ, և երրորդ արաբական երկիրը, որը ակտիվ դիվանագիտական շփումներ կունենա այդ երկրի հետ:

Աբու Դաբիի քայլը կոշտ քննադատություն է հարուցել տարածաշրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.