Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն

Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արդեն իսկ ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար կտրամադրի նախարարությանը:

Նշենք, որ ծրագիրը բխում է նախարարության որդեգրած տարեցների ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից և նպատակ ունի համայնքային փոքր տների ստեղծման միջոցով բարելավել տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը:

Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ շինության գնման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման և կահավորման: Ըստ էության, ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, առջևում՝ վերանորոգման և կահավորման փուլն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.