Ծաղկալանջի ավագանին պահանջում է համայնքին վերադարձնել Մանվել Գրիգորյանի ընտանիքի ընկերությանը վաճառած 60 հա հողատարածքը |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի ավագանու 7 անդամներից 6-ը վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել համայնքի ղեկավարի դեմ: Ավագանու անդամները պահանջում են վերացնել համայնքի ղեկավարի 2005թ. կայացված երեք որոշումները, որով հաստատվել է 60 հեկտար հողերի աճուրդային կարգով վաճառքի ադյունքները: Նշված աճորդներում հաղթող է ճանաչվել «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ն, որի տնօրենը եղել է ԱԺ  նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Ավագանու անդամները դատական կարգով պահանջում են նաև որպես հետևանք վերացնել Ծաղկալանջ համայնքի և «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ի միջև կնքված և սեղանամատյանում գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրերը և սեփականության իրավունքի գրանցումները:

tsaghkalanj.jpg (116 KB)

2020թ. հունիսի 17-ին Ծաղկալանջի ավագանու 6 անդամները որոշել են «Ագրոմանպրոյեկտ» ՍՊԸ-ին օտարված հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսել: Դրանից հետո էլ սկսվել է դատական գործընթացը:

Ըստ համայնքի ղեկավարի 17.09.2005թ. թիվ 47, 48 և 50 որոշումների՝ յուրաքանչյուր լոտով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերությանը վաճառվել է 20-ական հեկտար հողատարածք:  Ծաղկալանջի համայնքապետարանից տեղեկացրին, որ 1 հա հողի աճուրդի մեկնարկային գինը կազմել է 33 750 դրամ:

Ավագանու անդամները միջնորդել են վերականգնել օրենքով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր չէր հայց ներկայացնել դատարան, քանի որ դրանց ապօրինի լինելու փաստը ի հայտ է եկել քրեական գործի շրջանակներում, ինչի մասին Ծաղկալանջ համայնքի ավագանին ծանուցվել է 2020թ. հունիսի 27-ին:

Ծաղկալանջ համայնքի ղեկավար Մանվել Մկրտչյանն ասաց՝ հողերի աճուրդ-վաճառքի հետ կապված քրեական գործ է հարուցվել, որն այս պահին կասեցված է: Համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին հրավիրել են քննության:

Նշված հողատարածքներն արոտավայրեր են և գտնվում են Ծաղկալանջի մոտակայքում գտնվող սարի ստորոտին:

 

 

Մանվել Մկրտչյանը հայցադիմումի վերաբերյալ պարզաբանումներ չներկայացրեց: Ասաց՝ երբ հայցադիմումը վարույթ ընդունվի այդ մասին կխոսի: Մինչդեռ հայցադիմումը վարույթ է ընդունվել օգոստոսի 18-ին և առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին:

Նշենք, որ ներկայումս վիճարկվող համայնքի ղեկավարի որոշումները ստորագրել է Մանվել Մկրտչյանի հայրը՝ Սեյրան Մկրտչյանը: Այդ ժամանակ նա է եղել Ծաղկալանջի համայնքապետը, որից հետո արդեն որդին է ընտրվել:

Հայադիմումը ստորագրած ավագանու անդամ Նվեր Թորոսյանը ևս խուսափում է խոսել հայցադիմումից: Նշում է, թե քննություն է գնում, և դատարանում ամեն ինչ պարզ կլինի: Այնպիսի տպավորություն էր, որ ավագանու անդամը ծանոթ չէ հայցադիմումի բովանդակությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.