Անվտանգության կանոնների խախտումներ հանգստյան տներում և մարզասրահում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է ստուգայցերը մայրաքաղաքում եւ մարզերում: Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված անվտանգության նորմերի պահպանումը :
Երևանում դիտարկված մարզասրահներից մեկում արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել է յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել է ախտահանման գրանցամատյան չունենալու դեպք։
Մշտադիտարկումները շարունակվել են նաև Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ ևս խախտումներ են գրանցվել․ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ։

Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել պարետի կողմից սահմանված նորմերը։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.