«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

pastinfo.am: Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պռոշյան կոնյակի գործարան»-ի սեփականատեր Արմեն Գասպարյանը։

«Մահացել է նաև զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը»,-նշեց Արմեն Գասպարյանը։

Անդրադառնալով պայթյունից տուժած անձանց՝ նա նշեց, որ տեղափոխվել են Երևան Այրվածքաբանության կենտրոն։ նշեց, որ միջին աստիճանի այրվածքներ են։

Գործարանն այս պահին չի գործում. «Հոսանքազրկել ենք գործարանը։ Խաղողը կանգնած է, մթերում էր գնում, հիմա ամեն ինչ կանգնեցրել ենք, խաղողն էլ տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ։ Մթերողներին ասել ենք՝ մյուս մասնաճյուղ տանեն, որ չփչանա»,-ասաց Արմեն Գասպարյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.