tert.am: Կիևում ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ, ձերբակալել են տղամարդու , որի մոտ նռնակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանությանը:
Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածը, որին տեղափոխել են բաժանմունք՝ հանգամանքները պարզելու համար, 54 տարեկան է։
Փողոցում հերթապահություն իրականացնող իրավապահները ստուգման ժամանակ նրա մոտ կասկածելի առարկա են գտել, որը ևս ուղարկել են փորձաքննության։