Առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն

Երևանի շախմատի ֆեդերացիան ՀՀ անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարի առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին` ժամը 18։00-20։00-ն lichess.org շախմատային հարթակում՝ Արենա համակարգով։ Երկորդ փուլը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կանցկացվեն մինչ սեպտեմբերի 21-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա ընթացքում՝ ժամը 15։00-ից տեղի կունենան գավաթի 1-ին խաղարկության վերջին զույգերի հանդիպումները։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը եզրափակչի լավագույն 8 մասնակիցները կպայքարեն հաղթողի կոչման համար։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում խնդրում ենք տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է  1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում |hetq.am|

|hetq.am| Վարձով ապրելու գինը Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.