Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ ու դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ է համայնքային բոլոր կառույցների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանի հարցին:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Լիբանանում հայկական համայնքը բավականին լուրջ խնդիրների առաջ է, Լիբանանում շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ն այս առնչությամբ որևէ աջակցություն կցուցաբերի լիբանանահայ համայնքին:

«Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրների նկատմամբ, մեր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ ենք համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու ենք այդ երկխոսությունը, շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին:   Լիբանանահայ մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակն, ընդհանուր առմամբ,  իրապես բավականին ճգնաժամային է:  Հայաստանը եղել և մնում է յուրաքանչյուր հայի հայրենիքն, ով ընտրում է ապրել Հայաստանում: Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել և պատրաստել այն անհրաժեշտ հիմքը, որ հնարավորություն կտա արձագանքելու»,-ասաց նախարարն ու նշեց՝ անմիջական օգնության առումով կանդրադառնան, երբ ավելի շատ հստակություն կլինի:

Պատգամավորը նշեց, որ Լիբանանում հակահայ տրամադրություններ են խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից, հետաքրքրվեց նախարարի տեսակետով:

Նախարարը պատասխանեց՝ ատելության խոսքի յուրաքանչյուր նշանակալի դսրևորում առանձնահաատուկ մտահոգության տեղիք է տալիս: «Կրոնական, էթնիկ, ռասսայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին բարեկամ Լիբանանի ներքին կայունության, պետական կառուցվածքի և հասարակական համակեցության հիմնարար արժեքների համար: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը և ոչ միայն լիբանանահայությունը, խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորումների»,-ասաց Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.