Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի´ երեխաներ եւ հարգելի´ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերեւս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուր մեծի ցանկությունն է, անել առավելագույնը, որ Ձեր մանկությունը լինի առողջ, անհոգ ու ապահով, որ ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա եւ հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:

Ցանկանում եմ, որպեսզի դուք ապրեք ներառական հասարակությունում, լինեք սոցիալապես պաշտպանված ու կարողանաք օգտագործել կրթություն ստանալու ձեր իրավունքը:

Մեր հասարակությունում չպետք է գրանցվեն երեխայի նկատմամբ բռնություններ, իսկ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները մերժեն հասարակության բոլոր շերտերը: Ցավոք, այս խնդիրների առումով մենք դեռեւս ունենք բավական անելիքներ: Հայաստանում թեպետ քչացել, սակայն շարունակում է խնդրահարույց մնալ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, իսկ Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության համաձայն՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական պատժի: Սրանք բավական լուրջ մտահոգություն պարունակող վիճակագրական փաստեր են, որոնց առնչությամբ պետք է աշխատենք ու փոխենք իրականությունը՝ այն դարձնելով ավելի պայծառ, ավելի դրական ու ավելի արժանապատիվ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաեւ Ձեզ սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, առողջ հոգով ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«City of smile/ժպիտների քաղաք»-ը դրամահավաքներ կկազմակերպի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը նաև արտերկրում անցկացնելու համար |armenpress.am|

Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.