«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ․ ՀՔԱՎ |hcav.am|

hcav.am: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբի կողմից համատեղ մշակվել և 2020 թվականի մայիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարություն են ներկայացվել առաջարկություններ, որոնք չեն ընդունվել այն հիմնավորմամբ, որ Նախագծով նախատեսված կարգավորումները բխում են Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից։

ՀՀ առողջապահության նախարարության հիմնավորումը գնահատում ենք ոչ պատշաճ, քանի որ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բովանդակային եզրակացություն չի տրամադրվել։ Կարող ենք արձանագրել, որ նախարարությունը ցուցաբերել է անգործություն ներկայացված առաջարկությունները պատշաճ ջանասիրությամբ ուսումնասիրելու համար։

ՀՀ Կառավարության կողմից  ՀՀ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Նախագծի կարգավորումները շարունակում են մնալ խնդրահարույց և հակասող ՀՀ Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումներին։

Վերահաստատելով ներկայացված առաջարկությունները՝ հորդորում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը և Ազգային ժողովի պատգամավորներին Նախագծում իրականացնել փոփոխություններ, որոնք  ուղղված կլինեն երեխայի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը։

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և պահանջել գործը վերանայել

Դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում․ ՀՔԱՎ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.