azatutyun.am: Ադրբեջանում ոստիկանները ձերբակալել են «Թուրան» գործակալության երկու թղթակցի, ովքեր նկարահանում էին Նարիմանովի շրջանում բարձրահարկ շենքի ապամոնտաժման աշխատանքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ իրավապահները չեն պարզաբանում լրագրողների ձերբակալության պատճառները:
«Թուրանի» փոխանցմամբ ապամոնտաժվող շենքը պատկանում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ներկայում արտերկրում բնակվող ընդդիմադիր գործիչ Գուրբան Մամեդովին: Ադրբեջանական իշխանամետ մամուլը պնդում է, որ Մամեդովը ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռամիզ Մեխտիևի և Ալի Հասանովի կողմից՝ «Իլհամ Ալիևին հայհոյելու համար»: