Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության  ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.