Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայի կառավարության նոր որոշմամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ և հստակեցումներ են տեղի ունեցել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտք գործելու կանոններում, որոնք առայժմ կգործեն մինչև 2020թ. սեպտեմբերի 28-ը։ Ըստ այդմ՝
- Ընդլայնվել է Ուկրաինայի քաղաքացիների հարազատների ցուցակը, ովքեր կարող են հատել սահմանը. այժմ մուտքի արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Ուկրաինայի քաղաքացու տատիկը կամ պապիկն են:
- Արգելվել Է Ուկրաինայի տարածքով տարանցումը։ Առայժմ չի հաջողվել պարզել, թե արգելքը տարածվու՞մ է նաև «Բորիսպիլ» օդանավակայանի տարանցիկ գոտում մնացող ուղևորների վրա, թե ոչ (կհայտնենք լրացուցիչ)։
- Հստակեցվել են կրթության նպատակով Ուկրաինա մեկնողների կատեգորիաները. թույլատրվում է այն անձանց մուտքը, ովքեր սովորելու են միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում։