Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը:  Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:

«Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին: 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աբսուրդ կլինի, եթե ՆԱՏՕ-ն չհրապարակի Ուկրաինայի անդամակցության հստակ ժամանակացույցը»․ Զելենսկի |azatutyun.am|

Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Բաքու |azatutyun.am|

Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.