Ադրբեջանի ՊՆ-ը պահեստազոր է ուղարկել ձերբակալված հայ սպայի լուսանկարներն ու տեսանյութերը սոցցանցերում տարածողներին |azatutyun.am|

azatutyun.am:  Բաքուն վստահեցնում է, որ գործով զբաղվելու է զինդատախազությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պահեստազոր է ուղարկել այն զինվորականներին, որոնք սոցցանցերում տարածել են հայ սպա, այժմ դիվերսիայի մեղադրանքով Բաքվում ձերբակալված Գուրգեն Ալավերդյանի լուսանկարներն ու տեսանյութերը։

«Որոշ զինծառայողներ կոպտորեն խախտել են ադրբեջանական բանակում բջջային հեռախոսներ չօգտագործելու հրամանը, տեսանկարահանել և լուսանկարել են հայ հետախույզին ու տարածել դրանք», – հայտարարել է գերատեսչությունը։

Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ փաստի առթիվ իրականացված ներքին քննությամբ մեղավորները ուղարկվել են պահեստազոր, գործն էլ ուղարկվել է զինդատախազություն՝ իրավական գնահատական տալու համար։

Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 23-ին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել հինգ հոդվածով, այդ թվում՝ դիվերսիոն գործողությունների։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ սպան եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով է շփոթվել ու մոլորությամբ անցել Ադրբեջանի սահմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.