tert.am: Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն: Մեր երկու մեծ բարեկամներ Իսրայելն ու Բահրեյնի Թագավորությունը պայմանավորվել են խաղաղ համաձայնության մասին՝ երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»,- գրել է Twitter-ում գրել է Թրամփը։
Մեկ այլ գրառման մեջ նա հրապարակել է ԱՄՆ-ի, Բահրեյնի և Իսրայելի համատեղ հայտարարությունը, որում երկու երկրները հաստատում են «դիվանագիտական լիարժեք հարաբերությունների» պատրաստակամությունը:
Բացի այդ, նշվում է, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։