Ուկրաինայում ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակի երկարացման մասին օրենքը |tert.am|

tert.am: Ուկրաինական պաշտոնական մամուլում հրապարակվել և ուժի մեջ է մտել Դոնբասի հատուկ կարգավիճակը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան երկարաձգել էր Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչից հետո օրենքը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այս օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից», – ասվում է օրենքի տեքստում, որը երեքշաբթի հրապարակվել է Գերագույն ռադայի «Ուկրաինայի ձայն» թերթում:

«Սույն օրենքով ժամանակավորապես ուժի մեջ մտնելու օրվանից, հաշվի առնելով Ուկրաինայի «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշակի տարածքներում իրավիճակի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման մասին» օրենքի դրույթները` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվում է տեղական ինքնակառավարման հատուկ կարգ  Լուգանսկի և Դոնեցկի որոշ շրջաններում», – ասված է փաստաթղթի տեքստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.