shantnews.am: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է ուկրաինական քաղաքականությունում լինել Սթիվ Ջոբս։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին։
«Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը, մտքեր գեներացնել»,- նրա խոսքերն է մեջբերում ТСН-ը։
Սաակաշվիլին հայտնել է, որ ցանկանում է Ուկրաինայում ստեղծել հարթակ նոր գաղափարների համար։ «Իմ հետևում կանգնած չէ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ էլ Բրյուսելը։ Ես պարզապես ուսերիս վրա գլուխ ունեմ»,- ասել է նա։