Մարզպետը սյունեցիներին կոչ է անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար

Սյունիքի մարզպետարանը տարածել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը, որում ասվում է.

«️Հարգելի՛ սյունեցիներ

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:

ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.