Կորուստների «միակ մեղավորը» Հայաստանն է. Ադրբեջանն արձագանքում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությանը

Կորուստների և երկկողմ տարաձայնությունների համար «միակ մեղավորը» Հայաստանն է: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան հայկական կողմի տարածած հաղորդագրության:

«Հայաստանի արտգործնախարարության՝ հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյան նման էմոցիոնալ և միաժամանակ այդքան հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին:

Հայաստանը պետք է միջազգային հանրության պահանջներին համապատասխան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկի»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասվում էր, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչը երեկ հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:

Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.