Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ խոսնակ

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեր դեսպանների կողմից Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրության վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել համապատասխան երկրների գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, բոլորը տեղեկացվել են տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև հայկական կողմերի գնահատականների մասին»,- ասաց նա։

ԱԳՆ խոսնակը հայտնեց նաև, որ ՀՀ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է համանախագահների հետ։

«Նախարարը կապի մեջ է ՌԴ ԱԳ նախարարի, Վրաստանի իր գործընկերոջ և մի շարք այլ գործընկերների հետ։ Այս պահին կարող եմ ասել, որ նրանց արձագանքն է անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները։ Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է ու նաև մեր գործընկերներին ճիշտ տեղեկության տրամադրումը, ու այս պահի դրությամբ ունենք լիակատար փոխըմբռնում»-, հավելեց խոսնակը։

Մեկնաբանելով այն, թե արդյո՞ք ՀՀ-ն քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, Աննա Նղդալյանն ասաց, որ ներկայումս ընթանում է ԱԽ նիստը, որի օրակարգում ներառված են բազմաթիվ հարցեր, և քանի դեռ չի ավարտվել այն, իրավունք չունի օրակարգի որևէ հարց բարձրաձայնելու։ Ճշտող հարցին՝ նա չի՞ բացառում, որ նման հարց օրակարգում կա, խոսնակն ասաց, որ չի էլ հաստատում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.