Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանն իր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:
«Այսօր առավոտյան տեղեկացա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի հետևանքով թիրախավորվել է խաղաղ բնակչությունը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն՝ ընդդեմ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:
Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք: Մեր երեխաներն ունեն խաղաղ ապրելու իրավունք, քան թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը: