factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Դրա համաձայն՝ նա մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող հրետակոծության առիթով։
«Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող կրակի հետ կապված, որը զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։