ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

Այս մասին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։

«ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։

«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», – ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։

– «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.